‘
ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզու երկու ռադիոկայաններ, որի ուղղությամբ ավելի վաղ հրթիռներ արձակելու սպառնալիք է տեղացել ԿԺԴՀ-ն, սխալմամբ գործի են գցել արտակարգ իրավիճակներում հեռարձակման համակարգը, տեղեկացրել է The Guardian բրիտանական թերթը:
Երբ տեղական ժամանակով ժամը 12:25 տագնապի ազդանշան է հնչել, ռադիոունկնդիրները զանգահարել են ոստիմանություն:
«Սպառնալքի մակարդակը նախկինն է մնում, մենք շարունակում ենք աշխատել սովորականի պես»,- իջադեպը մեկնաբանել է Գուամի ներքին անվտանգության փոխնահանգապետ Ջորջ Չարֆաուրոսը:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում հաստատել են, որ սխալ է տեղի ունեցել, և խոստացել են ամեն ինչ անել՝ հետագայում նմանատիպ սխալներից խուսափելու համար:
Փոխանցում է Interfax-ը;
‘