‘Գուանտանամոյի կալանավորը դատական հայց է ներկայացրել’

2315

Գուանտանամո ռազմական բանտի կալանավորի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ԿՀՎ-ի համար կտտանքների ծրագրի հեղինակների դեմ, ասվում է Reprieve միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղադրաված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Սաուդայան Արաբիայի՝ ահաբեկչության մեջ կասկածվող քաղաքացի Աբու Զուբայդահը հայց է ներկայացրել ԿՀՎ երկու հոգեբույժների՝ Ջեյմս Միթչելի և Բրյուս Իեսսենի դեմ: Հայցադիմումում պահանջ է ներկայացվում, որ Միթչելը և Իեսսենը ներկայացնեն իրենց ունեցած տեղեկությունները, որոնք վերաբերում են Լեհաստանում ԿՀՎ-ի օբյեկտներից մեկում Զուբայդահի հարցաքննության դաժան մեթոդներին:

Լեհաստանի տարածքում ամերիկյան գաղտնի կենտրոնի տեղակայման վերաբերյալ գործը լեհական դատախազությունը հետաքննում է 2008 թվականից: Այդ բանտում ԿՀՎ աշխատակիցները խոշտանգումների միջոցով ցուցմունքներ են կորզել ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից: Այդ գործով կա մեկ մեղադրյալ: Լեհական լրատվամիջոցների տվյալներով՝ դա հետախուզության նախկին ղեկավար Զբիգնև Սեմենտկովսկին է:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալացի ոստիկանները կարող են գնդակահարել ենթադրյալ ահաբեկիչներին’
Հաջորդ հոդվածը‘Իրանը Քաթար է ուղարկել սննդամթերքով բեռնված առաջին ինքնաթիռը’