‘Գուանտանամոյի կալանավորը’

1677

Նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք Գուանտանամոյի առաջին կալանավորի հանձնումը Սաուդյան Արաբիային տեղի կունենա մոտ ժամանակներս, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, ՌԾՈՒ 1-ին կարգի կապիտան Սառա Հիգինսը:

Ահմեդ ադ-Դարբիի հանձնումը նախատեսված էր փետրվարի 20-ին, սակայն ԱՄՆ-ն այն հետաձգել է, քանի որ Էր-Ռիյադից ինչ-որ «երաշխիքներ» է պահանջել կալանավորին պահելու վերաբերյալ:

Ադ-Դարբին 2014 թ. ԱՄՆ ռազմական հանձնաժողովի առջև իրեն մեղավոր է ճանաչել ֆրանսիական տանկերի վրա հարձակմանը մասնակցելու համար: Ցուցմունքների դիմաց՝ նրան մտադիր են ուղարկել մասնակցելու նախկին գրոհայինների «ռեաբիլիտացիայի» ծրագրին Սաուդյան Արաբիայում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեռնիկ Դալլաքյան. Վակուումը սահմանադրական չի, վակուումը մեր ուղեղներում է’
Հաջորդ հոդվածը‘Սփիլբերգը և Ուինֆրին կողմ են ԱՄՆ-ում զենքի վերահսկողության խստացմանը’