‘Գուդկովին զրկեցին պատգամավորությունից’

783

ՌԴ պետդուման ձայների մեծամասնությամբ որոշել է պատգամավորական լիազորություններից զրկել «Արդար Ռուսաստանը» ներկայացնող Գենադի Գուդկովին: Որոշումը պաշտպանել  են «Միացյալ Ռուսաստանը» և ՌԼԴԿ-ն: «Արդար Ռուսաստանը» և ՌԴԿԿ-ն դեմ են քվեարկել: Գուդկովին ապօրինի ձեռնակատիրությամբ զբաղվելու մեղադրանք է ներկայացվել: Հետաքննության տվյալների համաձայն՝ 2008 թ. Գուդկովը, որպես սեփականություն, ստացել է «Կոլոմենյան շինարար» ՍՊԸ-ի մի մասը, ապա  նաև մասնակցել է դրա  կառավարմանը: Պատգամավոր Գենադի Գուդկովը Պետդումայի երկրորդ պատգամավորն է, որին մանդատից զրկել են առանց դատարանի որոշման: 1995 թ. Պետդումայի որոշմամբ, ձայների մեծամասնությամբ, պատգամավորական լիազորություններից զրկվել էր Սերգեյ Մավրոդին: Գուդկովը համոզված է, որ իրեն հետապնդում են ընդդիմադիր գործունեության համար, քանի որ  մասնակցել է 2011 թ. աշնանը և 2012 թ. ձմռանն ու գարնանը տեղի ունեցած զանգվածային հանրահավաքներին: Մայիս ամսին ՆԳՆ-ն սկսել էր ստուգումներ անցկացնել Գուդկովների ընտանեկան պահպանական ձեռնարկություններում, որոնց արդյունքում դրանք հետագայում զրկվեցին արտոնագրերից:

Նախորդ հոդվածը’27-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը ակնհայտ խիստ է և համարժեք չէ կատարված արարքին ‘