Գութերիշը կոչ է արել փակել «միջուկային շանտաժի» դարաշրջանը

163

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը հայտարարել է, որ «միջուկային շանտաժի» դարաշրջանը պետք է ավարտվի, քանի որ անհեթեթ է այն միտքը, թե որևէ երկիր կարող է հաղթել միջուկային պատերազմում։

«Այժմ, Բեռլինյան պատի անկումից տասնամյակներ անց, մենք նորից լսում ենք միջուկային սրերի ճարճատյունը։ Թույլ տվեք պարզ արտահայտվել։ Միջուկային շանտաժի դարաշրջանը պետք է ավարտվի։ Այն միտքը, թե որևէ երկիր կարող է կռվել ու հաղթել միջուկային պատերազմում, խելագար միտք է։ Միջուկային զենքի ցանկացած կիրառում հումանիտար Արմագեդոն կսադրի։ Մենք պետք է մի քայլ հետ գնանք»,- հայտարարել է Գութերիշը միջուկային զենքի իսպառ ոչնչացման միջազգային օրվան նվիրված հանդիպման ընթացքում։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել օգտագործել երկխոսելու, դիվանագիտության և բանակցելու  ցանկացած հնարավորություն՝ լարվածությունը թուլացնելու և միջուկային սպառնալիքը վերացնելու համար, և հայտարարել է, որ միջուկային զինաթափման և չտարածման նոր տեսլական է անհրաժեշտ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀյուսիսային Օսեթիայի անցակետում զորակոչային կետ է բացվելու
Հաջորդ հոդվածըԱստանան Մոսկվայի հետ կքննարկի ռուսաստանցիների խնդիրը