ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը հացահատիկային գործարքի վերականգնումը համարում է ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը գլոբալ պարենային անվտանգության ապահովման համար։
Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերացնենք մի շարք սահմանափակումներ, որոնք այսօրվա դրությամբ առկա են միջազգային առևտրի կառույցի մակարդակով, իսկ այդտեղ գլխավոր նպատակներից մեկը սևծովյան նախաձեռնության վերականգնումն է»,- ասել է նա։
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է ստեղծել փոխադարձ երաշխիքների համակարգ․ երաշխիքներ, որ Ռուսաստանն իսկապես կարող է հաղթահարել դժվարությունները (պարենի և պարարտանյութերի արտահանման ճանապարհին), որոնցից շատերն արդեն կարգավորվել են, նաև երաշխիքներ, որ այդ դեպքում սևծովյան նախաձեռնությունը կվերականգնվի»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Փոխանցում է tass.ru-ն։