ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է «վիրավորանք մեր հավաքական խղճին» և «միջազգային իրավունքի խախտում»։
Գլխավոր քարտուղարի ելույթով մեկնարկել են բանավեճերը Գլխավոր ասամբլեայում՝ «արդարության և կայուն խաղաղության» վերաբերյալ բանաձևին լայն աջակցություն ստանալու նպատակով։
Գութերիշը հիշեցրել է, որ բոլոր անդամ պետությունները պետք է ձեռնպահ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության հանդեպ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից։
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պահից անցած մեկ տարին մռայլ նշաձող էր ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության համար։ Այդ ներխուժումը վիրավորանք էր մեր հավաքական խղճին։ Եվ դրա հետևանքներն զգալի են Ուկրաինայի սահմաններից դուրս»,- ասել է Գութերիշը։
Փոխանցում է euronews-ը։