Գութերիշ․ Նախազգուշացնող համակարգերը պետք է հասանելի լինեն մինչև 2027 թ․

147

Երկիր մոլորակի վրա մինչև 2027 թ․ յուրաքանչյուր մարդու պետք է հասանելի լինեն տարերային աղետների մասին նախազգուշացնող համակարգերը։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը՝ ելույթ ունենալով Նայրոբիում կլիմայի Աֆրիկյան գագաթնաժողովում։

«Նախազգուշական համակարգերը պետք է մինչև 2027 թ․ հասանելի լինեն յուրաքանչյուր մարդու։ Աֆրիկայի 10 բնակիչներից 6-ին դրանք դեռևս հասանելի չեն»,- ասել է Գութերիշը։

ՄԱԿ-ի ծրագրերի համաձայն՝ նախազգուշացնող համակարգերի համընդհանուր հասանելիության նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ է 3,1 մլրդ դոլար։ Գաղափարը պատկանում է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությանը, որը դրանում տեսնում է «ջերմաստիճանի բարձրացման ամենալուրջ հետևանքներից մի քանիսը կանխելու ամենաէժան և պարզ միջոցը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովա․ Դատարանը երկարաձգել է Դոդոնի՝ երկիրը լքելու արգելքը
Հաջորդ հոդվածըԱրցախից 9 բուժառու տեղափոխվել է Հայաստան