‘Գուլիտը հրաժարվել է ընդգրկվել Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում’

2220

Հոլանդացի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը հրաժարվել է ընդգրկվել Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում։ Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, մասնագետին առաջարկվել էր գլխավոր մարզիչ Դեննի Բլինդի օգնականի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր Դիկ Ադվոկատը։ Սակայն Գուլիտը պնդել էր, որպեսզի պայմանագրում դրույթ ընդգրկվի, որը հնարավորություն կտար նրան Բլինդի հեռանալու դեպքում դառնալ հոլանդական հավաքականի մարզիչը։ Նրան մերժեցին, ուստի Գուլիտը չցանկացավ դառնալ օգնական։

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «99 տոկոս թիմերի համար հյուրընկալվելիս «Տոտենհեմի» հետ ոչ-ոքի խաղալը լավ արդյունք կլիներ»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը տեղափոխվեց Չինաստան’