‘Գուլնարա Կարիմովայի առանձնատանը «թանգարանային կտավներ» են հայտնաբերվել’

1003

Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գուլնարա Կարիմովայի՝ Ժնևում գտնվող առանձնատանը, որը, նախօրեին գրավել էին իրավապաշտպանները, հայտանաբերվել են կտավներ, որոնք համարվում են ուզբեկական արվեստի գլուխգործոցներ: Նման տեղեկատվություն է հաղորդել իրավապաշտպաններից մեկը՝ ակցիայի կազմակերպիչ Սաֆար Բեկժոնը: Ըստ վերջինիս՝ ենթադրաբար՝ այդ կտավները Ուզբեկստանի թանգարանային ֆոնդին են պատկանում: Առանձնատանը, ընդհանուր հաշվով, 60 կտավ է հայտնաբերվել: Սաֆար Բեկժոնը տարածել է դրանցից մի քանիսի լուսանկարները: Իրավապաշտպանը պնդում է, որ կտավներից մի քանիսի վրա կան թանգարանային ցուցանակներ, մինչդեռ կնիք չկա, որը կվկայեր Ուզբեկստանից դրանք դուրս բերելու թույտվության մասին: Լուսանկարներին ծանոթացած արվեստաբանները  կարծիք են հայտնել, որ «այդ հավաքածուն կասկածելի է և բաղկացած է Ուզբեկստանի պատմության ընթացքում հեղինակավոր նկարիչների ամենավառ ստեղծագործություններից»:

Առանձնատան տիրուհուց առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել: Ուզբեկստանի մշակույթի նախարարությունից լրագրողներին տեղեկացրել են, որ չի թույլատրվում երկրից դուրս տանել մինչև 1964 թ. ստեղծված արվեստի գլուխգործոցները: «Մյուս հարցերով պետք է գաք ընդունարան և անձամբ դիմեք նախարարին»,-ասել են նախարարության մամլո ծառայությունից, փոխանցում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ օրերս Ժնևում բնակվող մի խումբ իրավապաշտպաններ գրավել էին Գուլնարա Կարմովայի առանձնատունը՝ նման կերպ փորձելով «հանրության ուշադրությունը հրավիրել այն տան նկատմամբ, որը կառուցվել է ժողովրդի փողով»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը «թափ է տալիս» կառավարությունը’