‘ԳՈՒՄ-ի հարակից տարածքն ախտահանում են’

4923

Երեւանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից մսի իրացման կետերում ախտահանման աշխատանքներ են տարվում:

Սննդի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ  «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից՝ մսի տաղավարներին և իրացման կետերին առընթեր մայթերին:

Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, որ ապահովվեն  իրավական ակտերի պահանջներին համապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ:

 

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Տրանսպորտի նախարարությունում ռումբ չի հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Լավրովն իրեն նախագահի պաշտոնում չի տեսնում’