‘Գուննար Վիգանդ. ԵՄ-Հայաստան Ասոցացման պայմանագիրը կնախաստորագրվի մինչեւ տարվա վերջ’

947

Մարտի 19-20-ին Երեւանում տեղի է ունեցել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ փուլը: 

Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն, Գուննար Վիգանդը ներկայացրեցին կատարված աշխատանքի արդյունքները:

«Մենք ունենք քաղաքական նպատակ և հավատարմություն, որ մինչ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը բանակցութունները հասցնենք ավարտին: Մենք սկզբունքորեն ավարտում ենք բանակցությունները հիմնական հարցերի շուրջ: Դեռ որոշ բաներ կան: Բոլոր հիմքերը համաձայնեվցած են, ունենք որոշ պարբերություններ, որոնց լրացուցիչ ուշադրություն է անհրաժեշտ, ինչն այս օրերին կարողացանք անել: Լրացուցիչ փուլի կարիք չենք ունենա»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով, որոշ պահից կսկսվի ընթացակարգային փուլը, որը կտեւի շուրջ մեկ ամիս:
Փոխնախարարը հիշեցրեց, որ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները, մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը դրանք ևս կհասնեն ավարտին և կմտնեն ընթացակարգային փուլ:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ վիզաների ռեժիմի դյուրացման պայմանագիրը շուտով կմտնի վավերացման փուլ:
Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն, ԵՄ կողմից գլխավոր բանակցող Գուննար Վիգանդն իր հերթին նշեց, որ Ասոցացման պայամանագիրը վերաբերվելու է յուրաքանչյուր ոլորտին: «Երկար ճանապարհ ենք կտրել և թևակոխել ենք վերջին փուլ: Ես խոստանում եմ, որ մենք սերտորեն կհամագործակցենք ձեր կառավարության հետ: Խոսքը վերացական փաստաթղթի մասին չէ: Եթե ամեն ինչ ըստ ծրագրի գնա, իսկ մինչ օրս մի բան էլ առաջ ենք ընկել, այն կնախաստորագրվի մինչև տարվա ավարտը, պայմանական կկիրառվի մյուս տարվանից սկսած: Տնտեսական բլոկով այն արդեն կկիրառվի մյուս տարվանից: Սրանով ԵՄ-ն կատարում է Արևելյան հարևանության երկրներին տված իր խոստումները տնտեսկան, քաղաքական ինտեգրացիայի վերաբերյալ»,- ասաց Գուննար Վիգանդը:

Նա գոհունակություն հայտնեց, որ մինչ օրս աշխատանքներն ընթացել են սահմանված գրաֆիկով և հույս հայտնեց, որ արդեն շուտով իրականացման փուլում ևս զգալի առաջընթաց կարձանագրվի: «Մենք որևէ պատրանք չունենք, մենք որոշել ենք սա միասին անել և մենք կանենք»,- ասաց ԵՄ կողմից գլխավոր բանակցողը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Սաֆարյանի չեմպիոնական գոտեմարտը թուրք ըմբիշի հետ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ապօրինություններ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրությունների ժամանակ. ահազանգում է բնապահպանը’