‘Գուս Հիդինգը Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչն է’

655

Գուս Հիդինգը ներկայացվել է որպես Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները:

67-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է դեռևս Աշխարհի առաջնությունից առաջ: Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միության և  Գուս Հիդինգի միջև պայմանագիրը նախատեսում է երկու տարվա աշխատանք:

Երկու տարվա աշխատանքային պայմանագիր են ստորագրել նաև Ռուդ վան Նիստելռոյը և Բլինդը, որոնք կընդգրկվեն մարզչական շտաբում: Սպասվում է, որ Բլինդը կփոխարինի Հիդինգին Ֆրանսիայում անցկացվելիք Եվրո-2016-ի կրցաշարից հետո:

Նախորդ հոդվածը‘Երջանիկ լինելու գաղտնիքներ՝ Հռոմի պապի կողմից. Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք’
Հաջորդ հոդվածը‘Դեսանտայինների շարասյունը դարանն է ընկել Շախտյորսկի մոտ. Առնվազն 14 զոհ’