‘Գուս Հիդինկ. «Ոչ մի խարդախություն չի եղել»’

1013

Մարզիչը հաղորդել է, որ Լոիկ Ռեմին սրնքամկանի վնասվածք ունի, բայց չգիտի, թե երբ նա դաշտ կվերադառնա: Հիմա ավարտվում է Ալեշանդրե Պատոյի գործարքի ձեւակերպումը: Մինչեւ մրցաշրջանի ավարտն իրենց մոտ կհայտնվի Մեթ Մյազգան՝ երիտասարդ պաշտպանն ԱՄՆ-ից:

«Պատոյի վարձավճարի գործարքը փաստաթղթերի ձեւակերպման փուլում է: Դա խարդախություն չէ: Կխաղա վարձավճարով, ինչը թույլ կտա հետեւել նրան: Մենք ամեն ինչով կօգնենք նրան, բայց ինքը պետք է ցուցադրի, թե ինչի է ունակ: Մի քանի ամիս հետո պարզ կդառնա. արդյոք նա հարմա՞ր է ակումբին, թե՝ ոչ»,- նշել է Հիդինկը:

Հիդինկը նաեւ նշեց, թե՝ քանի որ Պատոն մինչմրցաշրջանային պատրաստությունն անցել է «Կորինտիանսում», հնարավոր է՝ մինչեւ հանդիպումներին մասնակցելը, շատ կաշխատի լավ ֆիզիկական մարզավիճակի հասնելու համար:

«Երբ նա հույս ներշնչող պատանի էր՝ հաճելի էր հետեւել նրա ոճին, իսկ հետո մի քանի տարի անցկացրեց «Միլանում»: Դրանից հետո նա չկարողացավ առաջադիմել Եվրոպայում եւ գնաց Բրազիլիա:

Հիմա նա ցանկանում է կրկին իրեն ցուցադրել Եվրոպայում, եւ դա շատ խիզախ քայլ է: Բայց ամեն ինչ նրանից է կախված, իսկ մենք ամեն ինչում կաջակցենք»,- նշել է Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ու Ռոնալդուն միասին 1000 գոլ են խփել’
Հաջորդ հոդվածը‘ Բլատերը ցանկանում է ներկա գտնվել ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունների արարողությանը’