‘
Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
«Որոշումն ընդունված է: Ես մի քանի առաջարկ էի ստացել, սակայն այնուամենայնիվ որոշեցի ավարտել կարիերան: Ցանկանում եմ ընտանիքիս հետ ավելի շատ լինել:
Իհարկե, ես կցանկանայի դառնալ մարզական տնօրեն կամ մարզիչ: Կարող էի երիտասարդներին մարզել: Օրինակ` «Ռեալում»,- Գուտիի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ 35-ամյա իսպանացու վերջին ակումբը թուրքական «Բեշիքթաշն» էր:
Նշենք, որ «Ռեալի» կազմում, որի սան էր հանդիսանում, Գուտին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը եւ երեք անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող:
‘