‘Գուտին պատասխանել է Պիկեի ծաղրական գրառմանը’

823

«Ռեալի» և «Բարսելոնայի» ներկայացուցիչների Twitter-յան հակամարտությունը շարունակվում է:

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Քադիս»-«Ռեալ» հանդիպմանը Դենիս Չերիշևի մասնակցելու առիթով «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Twitter-ումծաղրել էր մադրիդյան թիմին, իսկ ավելի ուշ իր աջակցությունն էր հայտնել ռուս ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ Չերիշևը որակազրկման պատճառով այդ խաղին մասնակցելու իրավունք չուներ, և կանոնակարգը խախտելու պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ռեալին» հեռացրել է գավաթի խաղարկությունից:

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Վալենսիային». «Մեստալյայում» կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղից հետո «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին գրառում է կատարել Twitter-ում՝ կատալոնական թիմին շնորհավորելով մեկ միավոր վաստակելու կապակցությամբ և տեղադրելով Պիկեի «սիրելի» ծաղրական «սմայլիկները»:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանի երրորդ ոչ ոքին’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալը չի հասկանում երկրպագուներն ‘