‘Գուրգեն Մարտիրոսյան. Դեղամիջոցների գները վերջին մեկ ամսում աճել են 1,3%-ով ‘

745

Դեղամիջոցների գները վերջին մեկ ամսում աճել են 1,3%-ով, իսկ 10 ամսվա կտրվածքով ընդհանուր աճը կազմել է 2,7%: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով iLur.am-ի թղթակցի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: 

«Բուժծառայությունների գծով վերջին մեկ ամսում արձանագրվել է 0,4% նվազում, սակայն տասը ամսվա կտրվածքով՝ ծառայությունների գներն աճել են 9 տոկոսի սահմաններում», — նշեց Մարտիրոսյանը: 

Նրա խոսքով՝ ազգային վիճակագրական ծառայությունն ամեն ամիս հանրապետությունում դիտարկում է 69 դեղատուն, 31 խոշոր հիվանդանոց, 38 ատամնաբուժական հիմնարկ, 20 առողջարան: 8 ապրանքային խմբերում ընդգրկված առողջապահական ծառայություններում դիտարկվում են 18 ծառայությունների տեսակ, 12 անուն դեղորայք և բուժսարքավորում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել էր դեղերի շուկան ու հայտնաբերել, որ բուժհաստատությունների մեծ մասը դեղերի գնման համար մրցույթներ չի հայտարարել, դեղերը թանկ են գնվել, ինչի հետեւանքով 2011-ին պետական բյուջեին ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել: 

Նախորդ հոդվածը‘Մարկոս Պիզելի. Նոր փառավոր էջ գրեցինք’
Հաջորդ հոդվածը‘Առաջարկվում է Աստանայի վրա հսկայական թափանցիկ գմբեթ կառուցել ‘