‘Գուցե սա արդեն ամեն ինչից ձեռք քաշածի վարքագի՞ծ է ‘

1674

Ռ. Քոչարյանի կողմից Տիգրան Սարգսյանի ու կառավարության հասցեին վիրավորանքի աստիճանի հասնող քննադատությունների շարքին Ս. Սարգսյանն այդպես էլ չարձագանքեց։ Ճիշտ է՝ դրա ամենաթեժ պահին նա 10 օրից ավելի զբաղված էր Կորեայում սեփական մարմնի բջիջների երիտասարդացման, մաշկի ձգման, ձայնալարերի հղկման ու քաշի կարգավորման հայրենանվեր ու ազգանպաստ աշխատանքով։ Բայց արդեն ահագին ժամանակ է, ինչ վերադարձել է, ու՝ ոչ մի խոսք։ Նա շարունակում է լռել անգամ այն բանից հետո, երբ հրապարակավ նրան հիշեցրեցին, որ միջազգային պրակտիկայում քաղաքական  էթիկետի ընդունված նորմ է ու մատնացույց արվեցին տարբեր օրինակներ, թե ինչպես են երկրի ղեկավարներն իրենց պաշտպանության տակ առել քննադատության (տվյալ դեպքում կարեւոր չէ՝ իրավացի, թե հանիրավի) թիրախ դարձած վարչապետների, նախարարների եւ այլն։ Այսինքն՝ լռելը խայտառակություն է։ Սա այն դեպքն է, երբ լռությունը, հաստատ, ոսկի չէ, այլ մեծագույն ամոթ երկրի ղեկավարի համար, եւ դա ոչ միայն աշխարհում, այլ նաեւ երկրի ներսում, ընդհուպ՝ սեփական վարչակազմում։ Իսկ գուցե սա արդեն ամեն ինչից ձեռք քաշածի հոգեվիճակ ու վարքագի՞ծ է։

Յու. Սարգսյան  

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ստեղծվել է անօրինական շինարարություններին դեմ հասարակական շարժում’