‘Գվարդիոլայի հայրը վստահ է, որ իր որդին կփոխի ԱՊԼ մենթալիտետը’

917

Վալենտին Գվարդիոլան՝ «Բավարիայի» մարզիչ Խոսեփ Գվարդիոլայի հայրը, վստահ է, որ իր որդին ունակ է հեղափոխություն կատարել անգլիական ֆուտբոլում: Մասնագետն ամառվանից կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», որի հետ 3-ամյա պայմանագիր է ստորագրել:

«Խոսեփը միշտ լիդեր է եղել, դա բնածին է: Կասկածում եմ, թե նա կգնա այնտեղ եւ կընդօրինակի անգլիական ոճը: Վստահ եմ՝ նա կփոխի Պրեմիեր լիգայի մենթալիտետը: Նա միայն հաղթանակի մասին է մտածում, բայց՝ հստակ ծանոթ խաղով: Բոլոր ակումբներում նա փոխել է խաղի ձեւն ու ոճը: Նա երբեք չի սիրել այն թիմերը, որոնք դեպի առաջ երկար փոխանցումներով են խաղում»,- ասել է Վալենտինը:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Կարլոսը միացել է Մադրիդի «Ռեալին»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը երեխաների հետ. այցելություն պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ’