‘Գվարդիոլայի պատասխանը՝ Բեկենբաուերին’

794

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել էր Պեպ Գվարդիոլային: Բեկենբաուերն ասել էր, որ Խաբի Ալոնսոն ու Բաստիան Շվայնշտայգերը միասին չպետք է լինեն մեկնարկային կազմում, քանի որ տուժում է հարձակման գիծը:

«Գնդակը միշտ արագ է աշխարհի ամենաարագավազ ֆուտբոլիստից: Եթե «Բավարիա»-ի ֆուտբոլիստները խաղային մոտոցիկլետներով, հնարավոր է՝ կարողնանք վերահսկել մրցակիցների բոլոր հակագրոհները»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիա»-ն 1:4 հաշվով զիջել էր «Վոլֆսբուրգ»-ին:

Նախորդ հոդվածը‘2014 թվականին ՄԻԵԴ Հայաստանից ներկայացվել 1040 հայց’
Հաջորդ հոդվածը‘«Ճապոնական Մեսսի»-ն դարձել է «Ռեալ»-ի ակադեմիայի աստղը(տեսանյութ)’