‘Գվարդիոլայի ռեկորդային՝ հաղթական շարքերը Լա Լիգայում, Բունդեսլիգայում և ԱՊԼ-ում’

2638

‘

«Մանչեսթեր Սիթի»-ն երեկ արտագնա խաղում 4:0 հաշվով առավելության հասավ «Սուոնսի»-ի նկատմամբ:

Դա «քաղաքաբնակներ»-ի 15-րդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմիեր Լիգայում, ինչը մրցաշարի պատմության ռեկորդ է:

Այսպիսով, Գվարդիոլան ռեկորդային հաղթական շարքեր է գրանցել բոլոր ակումբներում, որտեղ աշխատել է որպես մարզիչ: 

2013/14 մրցաշրջանում իսպանացի մասնագետի գլխավորությամբ Մյունխենի «Բավարիա»-ն Բունդեսլիգայում 19 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ 2010/11 մրցաշրջանում ռեկորդային հաղթական շարք է գրանցել նաև «Բարսելոնա»-ն (16 անընդմեջ հաղթանակ):

‘

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու.Մխիթարյանը շատ խելացի է’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա օրերին ՈւԵՖԱ-ն «Միլան»-ի գործի վերաբերյալ որոշում կկայացնի’