‘
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է համանուն քաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անհաջող մեկնարկի մասին:
«Անկախ ամեն ինչից`«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մնում է բարձրակարգ ակումբ: Հիմա դեռ օգոստոսն է: Առջևում շատ ժամանակ կա, որպեսզի մանկունյացիներն անհրաժեշտ միավորներ հավաքեն», — իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նշենք, որ Անգլիայի պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետո «կարմիր սատանաներ»-ը հնարավոր 9 միավորից վաստակել են 3 միավոր: Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերը կչափի «Տոտենհեմ»-ի հետ:
‘