‘
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել իր ակումբի հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Մարդիկ Գերմանիայում չափազանց շատ են խոսում։ Նրանք պետք է մի փոքր ավելի հարգալից վերաբերվեն երկրի առաջնությանն ու ֆուտբոլիստներին։ Հույս ունեմ, որ մեր երկրպագուները չեմպիոնությունը բավականությամբ են տոնում։
Կընդունե՞մ արդյոք Չեմպիոնների լիգայի եզրափակչին ներկա գտնվելու «Բարսելոնայի» հրավերը։ Ոչ, ես կմերժեմ այն և կմնամ այստեղ»,-ասել է Գվարդիոլան։
‘