‘Գվարդիոլան «Բավարիայում» կմնա նաև հաջորդ մրցաշրջանում’

1036

Խոսեպ Գվարդիոլան, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը,ասել է,որ ինքը շատ է հավանում Մյունխենը և «Բավարիայում» կմնա նաև հաջորդ մրցաշրջանում: Գվարդիոլան անդրադարձել է նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Պորտուից» 1:3 հաշվով պարտությունից հետո ակումբի գլխավոր բժշկի հեռանալուն:

«Ես հարգում եմ բժիշկ Մյուլեր-Վոլֆարտի որոշումը: Երբ խաղացողը վնասվածք է ստանում, դա բժշկի մեղքը չէ: «Պորտուից» կրած պարտության ամբողջ մեղքն իմն է: «Բայերի» հետ խաղում սարկազմով լի ծափահարություններիս պատճառը հիասթափությունս էր: Բժիշկը ոչ մի առնչություն չունի: Բենատիան ամբողջ մրցաշրջանի ընթացքում տառապում է վնասվածքներից: Այդ պատճառով ես շատ հիասթափված էի: Մեզ պետք է այդ խաղացողը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է  Gօal.cօm-ը:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ակումբները և մարզիչները կարող են չհաղթել, և կյանքը միևնույնն է շարունակվում է»’
Հաջորդ հոդվածը‘Լյուսիեն Ֆավրը հրաժարվել է գլխավորել Դորտմունդի «Բորուսիա»-ն’