‘Գվարդիոլան «Բորուսիայի» ֆուտբոլիստին հորդորել է լուռ մնալ ‘

1239

‘

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Սեբաստյան Կելի վերջին հայտարարությանը:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի խաղից հետո Կելն ասել էր հետևյալը. «Եթե «Բավարիան» չի կարողանում 11-մետրանոցներ իրացնել, ավելի լավ է մարզվել, քան մրցավարներից բողոքել»:

Այսօր, «Բայերի» հետ առաջիկա խաղին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գվարդիոլան պատասխանել է Կելին. «Երբ դուք հետ ենք մնում 35 միավորով, ավելի է լավ է լուռ մնալ»,-մարզչի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

«Բավարիան» արդեն ապահովել է Գերմանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնի կոչումը և 8-րդ հորիզոնականում ընթացոց «Բորուսիային» գերազանցում է 37 միավորով:

‘

Նախորդ հոդվածը‘Չիչարիտոյի կարծիքով Ռոնալդուն կախվածություն ունի գոլերից ‘
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’