‘Գվարդիոլան դավաճան է փնտրում ‘

811

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դավաճան է փնտրում Մյունխենի «Բավարիայում»: Կատալոնացուն դուր չի եկել այն, որ գերմանակնա Bild-ը «Բորուսիայի» դեմ խաղից առաջ հրապարակել էր, թե ինչպիսի տակտիկական սխեմաներով է Գվարդիոլան խաղալու Կլոպի թիմի դեմ: Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ 42-ամյա մարզիչը կապվել է հոդվածը հրապարակող լրագրողի հետ և «խորհուրդ» է տվել հաջորդ անգամ անմիջապես իր հետ կապվել գաղտնիքներ բացահայտելու համար: Իսկ ֆուտբոլիստների հետ առանձնազրույցում Գվարդիոլան ասել է. «Ինձ համար էական չէ, թե ով է դա արել, ես կգտնեմ դավաճանին, և նա այլևս իմ գլխավորությամբ չի խաղա»:


Նախորդ հոդվածը‘Երևանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյան. Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր’