‘Գվարդիոլան Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է համարում ‘

2594

‘

«Բարսելոնա»-ի նախկին և «Մանչեսթեր Սիթի»-ի այժմյան գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել: 

«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում երբևէ տեսել եմ: Լեոյին լավագույն ֆուտբոլիստ խաղադաշտում նրա ցուցադրածը չի դարձնում, այլ այն, թե որքան հեշտությամբ է նա ամեն ինչ անում: 

Լավագույնը նա չէ, ով շրջանցում է 3-4 մրցակիցների, այլ նա, ով դա բոլորից լավ է անում: Մեսսին երբեք չի սխալվում», — իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում L’Esportiu-ն: 

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի 30-ամյա հարձակվողը 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:

‘

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Լեսթեր»-ը նոր համալրում ունի’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի հավաքականի դարպասապահը կարող է տեղափոխվել «Նապոլի»’