‘Գվարդիոլան կհեռացվի, եթե «Բավարիան» չհաղթահարի «Յուվենտուսի» արգելքը’

1183

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռացվի պաշտոնից, եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել Թուրինի «Յուվենտուսի» արգելքը, գրում էexpress.co.uk-ը:

Գերմանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ կատալոնացի մասնագետն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի կարեւորագույն փուլից առաջ շտապեցին հայտարարել համաձայնության եւ ամռանը պայմանագիր կնքելու մասին:

Հայտնի է, որ ամռանը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը պետք է ստանձնի իտալացի Կարլո Անչելոտին, որը կարող է ավելի շուտ անցնել պարտականությունների կատարմանը:

«Յուվենտուս» — «Բավարիա» հանդիպումը փետրվարի 23-ին է, պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Մյունխենում:

Նախորդ հոդվածը‘Խամեսը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Վախենում էի չհարմարվել «Բարսելոնա»-ի խաղաոճին»’