‘Գվարդիոլան հին հաշիվներ ուներ Ռոնալդուի հետ. Տեսանյութ’

580

Վերջին օրերին մարզաշխարհում մեծ աղմուկ է բարձրացել հունվարի 7-ին Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ տեղ գտած միջադեպը, երբ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չէր բարեւել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Ռոնալդուն, որը Ցյուրիխ էր ժամանել որպես «Ոսկե գնդակի» հավակնորդը, փորձել է բարեւել Գվարդիոլային, սակայն վերջինս արհամարել է պորտուգալացուն։ Տեսանյութը ֆիքսել է այդ պահը: Հանուն ճշմարտության նշենք, որ կա նաեւ հակառակ տեսակետը, որ իրականում այս դրվագում ոչինչ էլ չի եղել, Ռոնալդուն ընդամենը ձեռքը դրել է Գվարդիոլայի ուսին:

Նշենք սակայն, որ Գվարդիոլայի եւ Ռոնալդուի միջեւ հարաբերությունները լարվել էին, երբ 2011 թվականի «սուպերկլասիկոներից» մեկի ժամանակ Ռոնալդուն թեթեւակի հարվածեց Գվարդիոլային: Հնարավոր է, իսպանացի մասնագետը մինչեւ այժմ չի մոռացել Ռոնալդուի այդ քայլը:

Նախորդ հոդվածը‘Եղվարդցիներին հետաքրքրում է, թե ոնց միանգամից հարստացավ էպոսագետը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել Իրանին հրթիռային զենքի բաղադրիչներ վաճառելու փորձ կատարած գործարարը’