‘Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել «Չելսին»’

619

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել «Չելսին», տեղեկացնում է AS-ը:

Ռոբերտո Դի Մատեոյի պաշտոնանկությունից մի քանի օր առաջ իսպանացի մասնագետին են դիմել լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները, սակայն մի փոքր մտորելուց հետո Գվարդիոլան որոշել է չընդհատել իր արձակուրդը Նյու-Յորքում:

Նշենք, որ այժմ «Չելսիի» նոր մարզիչի ամենահավանական թեկնածուն համարվում է իսպանացի Ռաֆայել Բենիտեսը:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուս»-ը վերադառնում է իր նախկին կարգավիճակին, իսկ «Չելսի»-ն գրեթե լքում է ՉԼ-ն ‘
Հաջորդ հոդվածը‘Ակցիա ազգային ժողովի մոտ (Տեսանյութ)’