‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջում «Արսենալը» ցանկացել է իր հարձակվող Ալեքսիս Սանչեսին փոխանակել «քաղաքայինների» կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգի հետ: Գվարդիոլան հրաժարվել է բաժանվել իր ֆուտբոլիստից:
«Ամեն ինչ պարզ է: Երբ վերջին օրերին խոսում էինք «Արսենալի» հետ, նրանք ցանկանում էին փոխանակում կատարել Ստեռլինգի հետ: Նրանք խոսեցին ինձ հետ, ու ես ասացի, որ շանս չկա: 0 շանս է: Ոչ մի տոկոս: Նա 22 տարեկան է, անգլիացի խաղացող է, որը նշանակալի կավելացնի:
Մենք միայն փողով առաջարկ ենք արել, նրանք համաձայնել են, բայց չեն կարողացել ստորագրել իրենց խաղացողին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» մտադիր էր ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Թոմա Լեմարին:
‘