‘Գվարդիոլան Մանչեսթերում կատալոնական ռեստորան է բացել’

1991

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մանչեսթերում կատալոնական խոհանոցով ռեստորան է բացել:

Ռեստորանը կչվում է Tast Cuina Catalana:

«Մենք ուրախ ենք կատալոնական խոհանոցը բերել Մանչեսթեր ու դառնալ Tast հիանալի թիմի մասնիկը: 

Մենք վերադառնում ենք մեր կատալոնական արմատներին՝ ավանդական բաց խոհանոցով, ուր դուք կարող եք տեսնել ու զգալ խոհարարության հոտը, ինչպես նաև ձեզ զգալ տանը:

Tast-ը պարզ ռեստորան է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր հյուրը», — ռեստորանի շեֆ-խոհարարի խոսքերն է մեջբերել «Ման. Սիթիի» պաշտոնական «Թվիթերը»:

Նախորդ հոդվածը‘«Սպորտինգը» ՖԻՖԱ-ի միջոցով 57 միլիոն եվրոյի փոխատուցում է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» մերժել է Կառլո Անչելոտիին’