‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլայի օգնական Դոմենեկ Տորենտը պատմել է, թե իսպանացին պատրաստ է հաշտվել Ժոզե Մոուրինյոյի հետ, ով աշխատանք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Լա Լիգայում երկու մարզիչների աշխատելու ընթացքում նրանք ամենևին էլ լավ հարաբերությունների մեջ չէին։ Դա միայն խորացնում էր Պեպի «Բարսելոնայի» և Ժոզեի «Ռեալի» միջև մրցակցությունը։
Հիմա՝ երկու մասնագետների Մանչեսթեր տեղափոխությունից հետո, հասարակությունն այս կոնֆլիկտի նոր շրջադարձ է ակնկալում։ Սակայն Գվարդիոլան չի ուզում սկանդալներ և պատրաստ է հաշտվել գործընկերոջ հետ։
«Մանչեսթերը մեծ քաղաք չէ, և ես վստահ եմ, որ նրանք հաճախ կհանդիպեն ռեստորաններում։ Ինչ-որ մի օր Ժոզեն կվճարի, մեկ ուրիշ օր՝ Պեպը։ Անձամբ մեզ՝ ոչինչ չի վախեցնում։ Մենք պարզապես կկատարենք մեր աշխատանքը և կվերահսկենք այն ամենը, ինչի համար կբավականացնի մեր ուժերը։ Մենք շատ հանգիստ ենք վերաբերվում նրան, որ Ժոզեն պետք է աշխատի նույն քաղաքում»,- հաղորդել է Տորենտը L’Esportiu-ին։
‘