‘ Գվարդիոլան չի շտապում «Բավարիայի» հետ երկարաձգել պայմանագիրը’

656

Մյունխենի «Բավարիայում» ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետագա ճակատագիրը շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Մասնագետը վստահորեն չի հայտարարում, որ կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, որը լրանում է 2016 թ. ամռանը։ Օրերս Գվարդիոլան հանդիպել է «Բավարիայի» երկրպագուների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։

««Բավարիայում» աշխատելն ինձ համար մեծ մարտահրավեր էր։ Նույնը վերաբերում է նաեւ ընտանիքիս։ Կարեւոր չէ, թե ինչ տեղ կունենա, ես այստեղ հիանալի ժամանակ եմ անցկացրել։ Ես երջանիկ եմ, որ գլխավորել եմ «Բավարիան»։ Ինձ համար այդ աշխատանքը երազանքի իրականացում էր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Bild» պարբերականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ հնարավոր է մասնակցի կատալոնական ակումբի նախագահի ընտրությունների և հաղթելու դեպքում պատրաստվում է Գվարդիոլային նշանակել մարզական տնօրեն։ Պեպն էլ իր հերթին հայտարարել էր, որ դա չի մտնում իր ծրագրերի մեջ, սակայն երկրպագուների հետ հանդիպման ժամանակ նրա խոսքերում հետաքրքրական է այն հանգամանքը, որ մյունխենյան ակումբում աշխատելու մասին նա խոսել է անցյալ ժամանակով։ 

Նախորդ հոդվածը‘Ֆեյսբուքը և Ինստագրամը անհասանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը չի մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը’