‘
«Մանչեսթեր Սիթիում» պահպանում են հավատը Ջո Հարթի նկատմամբ և չեն ուզում, որպեսզի նոր գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան փոխարինող փնտրի թիմի հիմնական դարպասապահի համար։ 29-ամյա Հարթը դարձավ Անգլիայի հավաքականի ամենավատ խաղացողը Եվրո-2016-ում՝ լինելով Ուելսից և Իսլանդիայից բաց թողած գոլերի մեղավորը։ Դա միայն թեժացրեց խոսակցություններն այն մասին, թե Գվարդիոլան մտածում է նոր դարպասապահի մասին։
Այս ամառ «Էթիհադի» հետ են խնամախոսում շատ բարձրակարգ դարպասապահների, ներառյալ՝ Մանուել Նոյերին, Մարկ-Անդրե տեր Շտեգենին, Վիկտոր Վալդեսին և Կլաուդիո Բրավոյին։
Սակայն, ինչպես պնդում է Manchester Evening News-ը, իրականում ակումբի շեֆերը մտադիր չեն Հարթին փոխարինող փնտրել։ «Սիթիի» սեփականատերերն առաջվա պես բարձր են գնահատում Ջոյին, և Գվարդիոլան ստիպված է հաշվի նստել նրանց կարծիքի հետ, նույնիսկ եթե կասկածներ ունի անգլիացու նկատմամբ։
Բացի դրանից՝ «Սիթին» ակնկալում է, որ Վիլլի Կաբալյերոն կմնա ակումբում և կշարունակի Հարթին փոխարինել։ Քաղաքաբնակների մոտ թափուր է միայն 3-րդ դարպասապահի տեղը, որն ազատվել է վետերան Ռիչարդ Ռայտի հեռանալուց հետո։
‘