‘Գվարդիոլան` «սև ցուցակում»’

3412

‘

Անգլիական «Ման. Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնվել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի կազմած անջատողականների ցուցակում: Այս մասին հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ցուցակում ընդգրկված են Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը նպաստած անձինք: Գվարդիոլան հաճախ աջակցել է Կատալոնիայի քաղբանտարկյալներին՝ հագուստի վրա կրելով դեղին ժապավեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե: Մասնակիցների մոտ 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը, բայց Մադրիդը չի ճանաչել հանրաքվեի արդյունքները:

‘

Նախորդ հոդվածը‘Անգլիական հայտնի թիմերը պատրաստ են գնել Բոնուչիի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ’