‘Գվարդիոլան Վալդեսին կհրավիրի «Մանչեսթեր Սիթի»’

841

Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է «Մանչեսթեր Սիթի» հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին, որը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու բելգիական «Ստանդարտում»,- գրում է Sport.es -ը:

Գվարդիոլան 34-ամյա իսպանացու հետ աշխատել է «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն այս մրցաշրջանի վերջում է գլխավորելու անգլիական ակումբը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը դեմ են Մոուրինյոյի նշանակմանը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի օրոք սահմանած ռեկորդը’