‘Գվարդիոլան տպավորված էր «Բավարիայի» պոտենցիալից’

573

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Ժոզեպ Մարիա Օրոբիտը մեկնաբանել է այն փաստը, որ իր հաճախորդը պայմանագիր է ստորագրել «Բավարիայի» հետ:

«Գվարդիոլան «Բավարիայի» հետ պայմանագիր էր կնքել դեկտեմբերի 20-ին: Նա ընտրել էր այդ տարբերակը շատ պարզ պատճառով. «Բավարիան» ավելի լավ ենթակառուցվածքներ ուներ, այդ իսկ պատճառով նրանց առաջարկությունը ամենագրավիչն էր: Խոսքը փողի մասին չէ, ֆինանսական առումով ավելի շահավետ տարբերակներ են եղել: Գվարդիոլան տպավորված էր գերմանական ակումբի պոտենցիալով:  

Առաջարկությունները շատ էին եւ ամեն տեղից: Այդ կապակցությամբ շատ բան է գրվել, մի մասը` ճիշտ, մի մասը` ոչ»,- Օրոբիտայի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը հաստատել է մի քանի միջկառավարական պայմանագրեր Ադրբեջանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կարգին Հասոն ամուսնացել է ԱՄՆ-ում’