‘
Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում է:
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել սերբ ֆուտբոլիստին, որպեսզի Ֆիլիպ Լամը հենակետային կիսապաշտպանի գծում հանդես գալու հնարավորություն ստանա:
«Բավարիա»-ն կարող է օգտվել այն փաստից, որ «Չելսի»-ի հետ Իվանովիչի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին: Եթե առաջիկա ժամանակաշրջանում ֆուտբոլիստին նոր պայմանագիր չառաջարկվի, լոնդոնցիները կարող են վաճառել նրա իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
‘