‘Գվարդիոլան ցանկանում է գլխավորել «Արսենալը»’

576

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հակված է նրան, որ գլխավորի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է Goal.com-ը:

«Անգլիական ակումբներից Գվարդիոլան նախապատվությունը տալիս է «Արսենալին»: Եւ ակումբի ղեկավարությունը տեղյակ է, որ Գվարդիոլան շահագրգռված է այդ աշխատանքին անցնել 2013 թվականին:

Գվարդիոլան չի ցանկանում աշխատել «Չելսիում»: Նրան դուր չի գալիս այդ թիմում անկայուն իրավիճակը: Բացի այդ, նա շատ լավ հարաբերություններ ունի Արսեն Վենգերի հետ, որոնք ձեւավորվել էին այն ժամանակ, երբ Խոսեպը «Արսենալում» մարզչական դասընթացներ էր անցնում»,- նշել է Գվարդիոլային մոտ կանգնած աղբյուրը:

Նախորդ հոդվածը‘Ֆիննական ոստիկանությունը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն հաստատեց, որ ինքը կաշկանդված չէ ժամանակին ստորագրած «Հուշագրով» ‘