‘
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի` «Աուգսբուրգի» հետ խաղից (0:1) հետո նշել է, որ շատ դժվար էր խաղի մեծամասնությունը 10 հոգով անցկացնելը: «Ալյանց Արենայում» կայացած խաղի 13-րդ րոպեին Պեպե Ռեյնան կարմիր քարտ ստացավ և իր թիմին տասը հոգով թողեց:
«Բարդ էր «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո 80 րոպե 10 հոգով խաղալը: Այժմ թիմը պետք է մտածի կատալոնացիների հետ պատասխան խաղի մասին: Մենք պետք է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք և պահպանենք հանգստությունը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի,-Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է մյունխենյան ակումբի Twitter-յան պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնա»-«Բավարիա» առաջին խաղում կատալոնական թիմը հաղթել է 3:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 12-ին:
‘