‘Գվարդիոլա. «Առանց իր հուզականության Ռիբերին չի կարող խաղալ»’

804

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ լավ է հասկանում թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հուզականությունը։ Իսպանացի մասնագետը նշել է, որ մրցակիցները հաճախ են կոպիտ խաղում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի դեմ։

«Ֆրանկը շատ էմոցիոնալ է, բայց առանց այդ հուզականության նա չէր կարողանա ֆուտբոլ խաղալ։ Իհարկե, նրա համար երբեմն հեշտ չի լինում մրցակցի պաշտպանների ագրեսիվության պատճառով։ Ինքս էլ եմ ֆուտբոլիստ եղել և երբեմն ճիշտ այնպես եմ արձագանքել, ինչպես նա։ Միշտ չէ, որ հեշտ է վերահսկել ինքդ քեզ»,-ասել է Գվարդիոլան «Bild»-ին։

Նախորդ հոդվածը‘Սիսեն և Էվանսը որակազրկվել են 6 և 7 խաղով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ.«Մենք թույլ չտվեցինք «Համբուրգին» շրջանցել մեզ մրցաշարային աղյուսակում և մեկ միավոր ավելացրեցինք մեր հաշվին»’