‘Գվարդիոլա. «Եթե տեսնեք ինձ «Բարսելոնա» վերադառնալիս, մուրճով հարվածեք գլխիս»’

704

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ բացառել է իր վերադարձը «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ իսպանացի մասնագետը վերջերս իր մտերիմների շրջապատում ասել է հետևյալը. «Եթե տեսնեք ինձ «Բարսելոնա» վերադառնալիս, մուրճով հարվածեք գլխիս»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան կարող է իր թեկնածությունն առաջադրել կատալոնական ակումբի նախագահական ընտրություններին, որը նախատեսվում է անցկացնել 2015-ի ամռանը: Լապորտան հայտարարել էր, որ իր հաղթանակի դեպքում կցանկանար Գվարդիոլային ակումբի մարզական տնօրեն նշանակել: Այնուամենայնիվ, Գվարդիոլան արդեն հայտարարել է, որ իր ծրագրերի մեջ չի մտնում իսպանական ակումբ վերադառնալը:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը’