‘
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում հանձնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո։ Իսպանացի մասնագետը նշել է, որ հավատում է՝ իր թիմը կարող է դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։
«Ես իրատես եմ, առջևում մենք ունենք 90 րոպե մեր դաշտում պայքարելու հնարավորություն։ Սակայն ես հավատում եմ, որ «Բավարիան» դուրս կգա եզրափակիչ, և նույնը կարող եմ ասել մեր ֆուտբոլիստների մասին։ «Բարսելոնայի» հետ խաղը դժվար կլինի, սակայն մենք ունակ ենք անհրաժեշտ արդյունքին հասնելու»,-ասել է Գվարդիոլան իսպանական «Sport» պարբերականին։
Հիշեցնենք, որ գերմանական ակումբն առաջին խաղում պարտվել է 0:3 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին։
‘