‘
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին իր կարծիքով.
«Ես շատ եմ հարգում Զլատանին այն ամենի համար, ինչ նա արել է ֆուտբոլի համար: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ցանկացած ակումբում նա միանգամից մեծ ազդեցություն է կարողանում ունենալ արդյունքի վրա և ցույց է տալիս իր տաղանդը:
Որոշ ֆուտբոլիստներ պետք է հարմարվեն լիգային, իսկ լավագույնները ունակ են միանգամից հարմարվելու և դառնալու ամենավառը»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
‘