‘
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր թիմում անցկացրել է առաջին մամուլի ասուլիսը եւ նշել, որ բոլոր առաջնություններից ամենաբարդ պայքարը սպասում է հենց Անգլիայի Պրեմյեր լիգայում:
«Ես Պրեմիեր լիգայում եմ, որպեսզի փորձեմ ինձ: Շատերն են ասում, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմ կարողանա ցուցադրել նույն խաղը, ինչ «Բարսելոնայում» եւ «Բավարիայում»: Դա եւս մեկ մարտահրավեր է իմ կարիերայում:
Մոորինյոյի հետ շատ ենք խաղացել իրար դեմ: Նրա նման մարզիչներն ինձ օգնում են հասնել ավելի բարձր մակարդակի: Մոուրինյոյի եւ Յուրգեն Կլոպի դեմ հանդիպումներն ինձ կատարելագործել են: Կոնտեն մարտավարության հրաշալի վարպետ է: Նա շատ լավ ձեռքբերում է «Չելսիի» համար: Հետաքրքիր կլին մրցել նրանց նման մարզիչների հետ»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի նախորդ ակումբներն են եղել Մյունխենի «Բավարիան» եւ «Բարսելոնան»:
‘