‘Գվարդիոլա. ««Մայնցի» հետ խաղն ազդարարեց, որ մեզ համար հեշտ չի լինելու»’

927

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Մայնցի» հետ խաղի (1:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: 

-Հաղթանակի համար շնորհավորում եմ «Մայնցին»: «Բավարիան» բավականաչափ լավ խաղաց: Դեռ ոչ մի թիմ 4 անգամ անընդմեջ չի հաղթել Բունդեսլիգայում, և մենք պետք է պայքարենք վերջին խաղերում: Ներկայիս Դորտմունդի «Բորուսիան» նման չէ այն թիմին, որը կար վերջին 3 տարիներին: Հիմա պետք է մտածենք դորտմունդցիների հետ խաղի մասին: Այսօրվա խաղն ազդարարեց, որ մեզ համար հեշտ չի լինելու,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

Հավելենք, որ «Բավարիան» այժմ ունի 62 միավոր և 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Բորուսիային»: Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում թիմերը մրցելու են մարտի 5-ին, խաղը կայանալու է «Սիգնալ Իդունա Պարկում»:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Առանց տքնաջան աշխատանքի տաղանդը ոչինչ է»’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնա. «Մեսսիի ու Սուարեսի 11-մետրանոցն Արգենտինայում կռվի առիթ կդառնար» (տեսանյութ)’