‘
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ գովաբանել է Լիոնել Մեսսիին, ում հետ աշխատել է «Բարսելոնա»-ում:
— Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսսիի հետ: Լեոն գրեթե բոլոր խաղերում աչքի է ընկնում: Նա խաղում է 3 օրը մեկ և երբեք վնասվածք չի ստանում: Մեսսին մրցաշրջանի ընթացքում 60-70 գոլ է խփում, ինչը ֆանտաստիկ արդյունք է: Մբապեին պետք չէ համեմատել երիտասարդ տարիների Մեսսիի հետ, չնայած չեմ բացառում, որ ֆրանսիացին կարող է հասնել այդ մակարդակին,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, բայց Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նախընտրեց ՊՍԺ-ն:
‘