‘
Մյունխենցիների մոտ լուրջ խնդիր է առաջացել՝ կապված առաջատար ֆուտբոլիստների վնասվածքների հետ:
Վաղը «Բավարիան» Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչում հանդիպելու է «Բայերին», և Խոսեպ Գվարդիոլան հայտացուցակում կարող է ներկայացնել ընդամենը 16 ֆուտբոլիստի:
Վնասվածքի պատճառով խաղից դուրս են Արյեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Դավիթ Ալաբան, Խավի Մարտինեսը, Թոմ Շտարկեն և Բաստյան Շվայնշտայգերը:
«Շվայնշտայգերը պատարստ չի լինի «Բայերի» հետ խաղին: Հարցականի տակ է Բադշտուբերի մասնակցությունը: Վաղվա խաղին մենք ունենք ընդամենը 16 առողջ ֆուտբոլիստ, բայց դա էլ խաղի մի մասն է: Ես պետք է խնդրի լուծումը գտնեմ: Ամեն դեպքում այդպես է դասավորվել, մենք արդարացումներ չենք փնտրում,»- ասել է Գվարդիոլան:
‘