‘ Գվարդիոլա. «Մոուրինյոն գերադասում է հաշիվը գեղեցիկ խաղից»’

698

«Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի և «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև վիճաբանությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Մոուրինյոն իսպանացի մասնագետի հասցեին ասել էր, որ վերջինս ճաղատացել է, քանի որ հաճույք չի ստանում ֆուտբոլից:

Վերջերս երկու մասնագետները վիճել էին նաև ՈւԵՖԱ-ի գրասենյակում խոտածածկի բարձրության պատճառով: Գվարդիոլան հակված էր այն տեսակետին, որ այդ բարձրությունը չպետք է գերազանցի 1,5 սմ-ը: Սրա հետ համաձայն չէր Մոուրինյոն: Գվարդիոլայի կարծիքով՝ պորտուգալացի մարզչի համար արդյունքը կարևոր է  ֆուտբոլային խաղի գեղեցկությունից:

«Ֆուտբոլի գեղեցկությունը ամբողջովին կախված է մարզչից: Անձամբ ես կարծում եմ, որ Մոուրինյոն գերադասում է հաշիվը գեղեցիկ խաղից»-, Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԶՈՒ-ն կհամալրվի առավել հեռահար զենքով. Սեյրան Օհանյան’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանություն Կիևյան կամրջից’